Եվրագոտու առաջնորդները համաձայնության են եկել Հունաստանի հետ

13:10     13 հուլիսի, 2015

Եվրագոտու երկրների գագաթաժողովում միաձայն որոշում է կայացվել Հունաստանի հարցում, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով  CNN-ին:  Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

 Շուրջ մեկ շաբաթ տևած անընդմեջ և դրամատիկ բանակցություններից հետո 19 երկրներն ի վերջո համաձայնության են եկել Հունաստանը փրկելու հարցում:

 Միջազգային դոնորների առջև հսկայական պարտավորություններ կուտակած Հունաստանը, որը հայտնվել էր եվրոյի գոտին լքելու իրական վտանգի առջև, այս նոր համաձայնությամբ տնտեսությունում համակարգային բարեփոխումներ է հանձն առել:

 Մասնավորապես, Աթենքը պարտավորվել է բարեփոխել կենսաթոշակային համակարգը, էներգետիկ, աշխատանքային և ապրանքային շուկաներն ու ընդլայնել սեփականաշնորհման ծրագրերը:

 

 


© armedia.am