Եվրագոտու երկրների գագաթաժողովում միաձայն որոշում է կայացվել Հունաստանի հարցում, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով CNN-ին: Թվիթերի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Շուրջ մեկ շաբաթ տևած անընդմեջ և դրամատիկ բանակցություններից հետո 19 երկրներն ի վերջո համաձայնության են եկել Հունաստանը փրկելու հարցում:
Միջազգային դոնորների առջև հսկայական պարտավորություններ կուտակած Հունաստանը, որը հայտնվել էր եվրոյի գոտին լքելու իրական վտանգի առջև, այս նոր համաձայնությամբ տնտեսությունում համակարգային բարեփոխումներ է հանձն առել:
Մասնավորապես, Աթենքը պարտավորվել է բարեփոխել կենսաթոշակային համակարգը, էներգետիկ, աշխատանքային և ապրանքային շուկաներն ու ընդլայնել սեփականաշնորհման ծրագրերը: