Հուլիսի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին, խոսելով Հայաստանի մասին, ասել է, որ Հայաստանը կախարդական երկիր է ոչ թե իր գեղեցկությամբ, այլ իր հոգևոր արժեքների համար:
Դերասանուհին նշել է, որ Իտալիա վերադառնալուն պես, անպայման, ծիրանի կորիզ կտնկի: Այս մասին հայտնում է ArmInfo-ն:
Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրն է:
Նախօրեին նա արժանացել է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին: