Ուկրաինայի «Աջ սեկտորի» անդամների կողմից առևանգված երեխան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Շևչենկոյի խոսքերին:
«Երկու կասկածյալները, որոնց նմանեցրել էին այդ խմբի անդամներին, ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել խանութից դուրս գալուց: Երբ նրանք նկատել են ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության համատեղ թիմը, առևանգել են վեց տարեկան երեխայի և թաքնվել անտառում, որտեղ էլ այնուհետև թողել են երեխային: Այժմ նրանց հետապնդումը շարունակվում է », - մեջբերում է Շևչենկոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և Անվտանգության ծառայության նախագահ Վասիլի Գրիցակը նախագահին տեղեկացրել են Զակարպատի շրջանի մոտակայքում 6-ամյա տղայի առևանգման մասին:
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոյի հայտնած տեղեկության համաձայն՝ երկրի նախագահն այս արտակարգ իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ և հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երեխային ազատ արձակելու համար: