Վիյեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ամփոփիչ լիագումար նիստը «վեցյակի» և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ այն կավարտվի վերջնական կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ։
Թե որքան կտևի նիստը հայտնի չէ, հաղորդում է BBC-ն։ Սակայն, ակնկալվում է, որ այն կավարտվի համաձայնագրի ստորագրմամբ։
Մինչ լիագումար նիստը գիշերն ավարտվել է «վեցյակի» և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի, ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև 2015թ․ ավարտն Իրանը պետք է կարգավորի ատոմային գործունեության ռազմական ուղղվածության հետ կապված հարցերը, ինչից հետո Իրանի հանդեպ պատժամիջոցները կվերացվեն։