Հակասական խնդիրները, որոնք կարող են առաջանալ Իրանի և «վեցյակի» միջև կնքված պայմանագրի իրականացման շուրջ, լուծում կստանան համատեղ հանձնաժողովի շրջանակներում, և միայն ծայրահեղ դեպքերում կփոխանցվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Նշենք, որ Իրանը և «վեցյակը» հուլիսի 14-ին պայմանավորվածություն են ձեռք բերել իրանական միջուկային ծրագրի շուրջ, ըստ որի, վերացվելու են Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: