Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ չի հավատում եվրոպական ղեկավարների առաջարկների արդյունավետությանը, սակայն պատրաստ է իրականացնել դրանք։
Նա ձեռք բերված համաձայնությունը դժվար որոշում է համարում, սակայն ասել է, որ դա Հունաստանը եվրագոտում պահպանելու միակ միջոցն էր, հայտնում է BBC-ն։
«Ես ստանձնում եմ բոլոր կատարածս սխալների պատասխանատվությունը և պատասխանատվություն եմ կրում նաև այն տեքստի համար, որին չեմ հավատում, բայց ստորագրել են, որպեսզի խուսափենք աղետից, բանկային համակարգի կոլապսից»,-ասել է Ցիպրասը։
Նա ընդգծել է, որ Հունաստանի նկատմամբ հաստատված պահանջներն ավելի մեղմ են նախնական առաջադրվողներից։
Ստորագրված համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի երկրի խորհրդարանում, որտեղ Ցիպրասին պայքար է սպասում իր կուսակիցների հետ։