Մալայզիան ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ Ուկրաինայում «Boeing» ինքնաթիռի վթարի հարցող միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, նախագծի քննարկման ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Ռուսաստանը դեմ է հանդես գալիս միջազգային տրիբունալի ձևավորմանը։ 2014թ․հուլիսին Դոնբասում խոցված «Boeing»-ի հարցով միջազգային տրիբունալ ստեղծելուն կողմ են արտահայտվում Նիդեռլանդները, Մալայզիան, Ավստրալիան, Բելգիան և Ուկրաինան։
Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդն ավարտել է դեպքի քննությունը, արդյունքները կհրապարակվեն 2015թ․ հոկտեմբերին։