Թուրքիայի վարչապետ Ամեդ Դավութօղլուն անհնար է համարում կոալիցիայի ձևավորումը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հետ: Այդ մասին նա այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հետ հանդիպման արդյունքում:
Երկրի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հանձնարարել է խորհրդարանական ընտրություններին ամենից շատ ձայներ հավաքած ԱԶԿ ղեկավար Դավութօղլուին կառավարություն ձևավորել:
Հուլիսի 13-ին մեկնարկել է բանակցությունների առաջին փուլը: Նա հանդիպել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարողօլուի հետ, երեքշաբթի օրը բանակցություններ է վարել Ազգային շարժում կուոակցության առաջնորդ Դևլեթ Բախրչելի հետ:
«Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիան դեռևս հնարավոր չի թվում, բայց բանակցությունները շարունակվելու են: Այդ կուսակցության 80 անդամներ տեղ են ստացել խորհրդարանում, դա հնարավորություն է և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության, և Թուրքիայի համար: Այն պետք է խելացի օգտագործել: Ես չեմ կարող հաշվի նստել կուսակցության հետ, որը 13% ձայներ է ստացել ընտրությունների ժամանակ»,- ասել է Դավութօղլուն Դեմիրթաշի հետ բանակցություններից հետո: