Թեհրանն երկրի ավանդական նավթի գնորդների հետ միասին ստորագրել է պայմանագրերի փաթեթ, ըստ որի, 2015 թվականից սկսած իրանական նավթ կմատակարարվի այդ երկրներին: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Նավթի վաճառքի պայմանագրերը ստորագրվել են 2015 թվականի համար», - տեղեկանում ենք նախարարության թվիթերյան էջից:
Ըստ Իրանի նավթային ընկերության միջազգային գործերի ղեկավար Սեյեդ Մոհսեն Ղամսարի՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի և արևմտյան պատժամիջոցների վերացման շնորհիվ կաճի երկրի նավթի վաճառքը համաշխարհային շուկայում: