ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 14-ին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է հաստատի Իրանի միջուկային զենքի համաձայնագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հիմնվելով փաստերի վրա՝ Կոնգրեսի մեծամասնությունը պետք է հաստատի գործարքը»,- ասել է Օբաման:
Նա նաև ավելացրել է, որ հստակ չի կարող ասել, որ Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ կողմ է լինելու համաձայնագրին:
«Ես ակնկալում եմ, որ բանավեճը հիմնված կլինի փաստերի և ոչ թե շահարկման կամ ապատեղեկատվության վրա», - հավելել է նա: