Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր հույներ դուրս են եկել բողոքի ցույցի` ընդդեմ տնտեսական կոշտ քաղաքականության, որ առաջարկում են եվրագոտու երկրները` ֆինանսական օգնության դիմաց:
Խորհրդարանի մոտ, որտեղ այդ պահին քննարկել են` ընդունե՞լ այդ առաջարկությունները, թե՞ ոչ, տեղի է ունեցել ցուցարարների եւ ոստիկանների բախում:
Ցուցարարները ոստիկանների վրա քարեր ու դյուրավառ հեղուկներով շշեր են նետել, որոնց ի պատասխան՝ իրավապահները ջրցաններ են գործածել: