Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական փոփոխություն է առաջարկում, որով երկրի հարավարևելյան ռուսամետ շրջաններին ինքնավարություն կտրվի։
Ուկրաինայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհել, ինչն ամրագրված կլինի փոփոխված Սահմանադրությունում:
Ուկրաինական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պորոշենկոն նման որոշում է կայացրել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ երկու ամիս առաջ Կիև կատարած այցից հետո։