Թուրքական ինքնաթիռները խախտել են հունական օդային տարածքը Էգեյան ծովի վրա։ Միջադեպի մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության գերագույն շտաբը, ինչպես փոխանցում է Tert.am-ը։
Նախարարության տվյալներով՝ «10 կործանիչներ, այդ թվում՝ 2-ը զինամթերքով, 7 խախտում են կատարել հունական ազգային օդային տարածքում՝ Էգեյան ծովի մոտակայքում»։
Թուրքական ինքնաթիռները գրավելու համար բարձրացվել են հունական կործանիչներ, որոնք օրինախախտներին դուրս են բերել Հունաստանի օդային տարածքից։