Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետ արևմտյան երկրները̦ մասնավորապես Միացյալ Նահանգները, բախվել են համաձայնագրի կնքմանը դեմ արտահայտնվող երկրներին «համոզելու» խնդրի հետ: Խոսքը գնում է հատկապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մասին: ԱՄՆ-ի խնդիրն է երաշխիքներ տրամադրել մերձավորարևելյան իր գործընկերներին, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը «չի խաթարելու ԱՄՆ-ի հավատարմությունը նրանց անվտանգությանը»: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Պենտագոնի ղեկավարը կմեկնի Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների հետ հանդիպելու համար:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը կարող է ռազմական նոր օգնության ստանալ ԱՄՆ-ից` որպես փոխհատուցում Իրանի հետ կնքված «կասկածելի» համաձայնագրի դիմաց: Իսրայելական աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր համաձայնությունն է տվել Իսրայելին առաջատար զինատեսակներ, այդ թվում կատարելագործված հրթիռներ, նոր սերնդի V-22 տիպի ռազմական ինքնաթիռներ և նորագույն ռադարներ վաճառելու հարցում:
Նույն նպատակն է հետապնդում նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի այցը Իսրայել: Վերջինս վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ «Իրանն իր սահմաններինց դուրս միջամտելու հնարավորություն չի ստանալու», և Մեծ Բրիտանիան էլ շարունակելու է «սերտորեն աշխատել տարածաշրջանում իր ընկերների և դաշնակիցների հետ»̦ գրում է Express-ը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև ընգծել է̦ որ համաձայնագրի իրականացման ընթացքում դժվարությունն կլինեն, սակայն դա Իրանի և Արևմուտքի միջև այլ տիպի հարաբերություններ կառուցելու հնարավորություն է, ինչը դրական ազդեցություն է ունենալու նաև տարածաշրջանի վրա: