«Աջ սեկտոր» խմբավորումը հուլիսի 21-ին կազմակերպելու է հասարակական քննարկում Կիևի կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում կատարելով կազմակերպության կայքում գրված հայտարարությանը:
«Հուլիսի 21-ին ժամը 19.00-ին (Մոսկվայի ժամանակով) Կիևի Մայդան հրապարակում տեղի կունենա «Հեռացե´ք իշխանության դավաճաններ» հասարակական քննարկումը, որը կազմակերպելու է «Աջ սեկտոր» ռազմա-քաղաքական շարժումը»,- գրված է խմբավորման ֆեյսբուքյան էջում: