ԱՄՆ-ը շուրջ 150 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային

15:30     19 հուլիսի, 2015

Ռազմական օգնության և զինծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը շուրջ 150 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, հայտնում է РИА "Новости"-ն։ 

Նա նշել է, որ Վաշինգթոնը հույս ունի, որ Ռուսաստանը, ինչպես նաև ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

«Հակառակ դեպքում նրանց համար գինը կբարձրանա», - ասել է Նուլանդը:

Այն հարցին, թե արդյոք գինը կբարձրանա տնտեսակա՞ն, թե՞ ռազմական առումով, պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք չենք բացառում որևէ հնարավորություն»:


© armedia.am