Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ արևմտյան տերությունների հետ կնքված համաձայնագիրը կօգնի Իսլամական հանրապետությանը բարալավել իր հարաբերությունները հարևան պետությունների հետ, հայտնում է Newsru.co.il-ը։
Այս մասին նա ասել է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ աթ-Թանիի հետ հեռախոսազրույցից հետ։
Ռոհանին նշել է, որ Կատարի միապետը ողջունել է միջուկային համաձայնագրի ստորագրումը։
Միաժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Հոմեյնին հայտարարել է, որ Թեհրանը չի լքելու Սիրիայի և Իրաքի իր դաշնակիցներին, ինչպես նաև շարունակելու է «պաշտպանել Բահրեյնի, Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդներին»։