ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռ հնարավոր են` վերջինիս կողմից միջուկային զենքի արտադրությունը կանխելու նպատակով` անկախ ձեռք բերված համաձայնագրից, հայտնում է BBC-ին:
«Պատճառներից մեկն ինչու եմ ես ձեռք բերված համաձայնագիրը դրական որակում այն է, որ դա որևէ կերպ չի խոչընդոտում Իրանի դեմ ռազմական գործողությունների կիրառումը: Սա լավ համաձայնագիր է, քանի որ այն չեզոքացնում է տարածաշրջանում առկա անորոշությունը և վտանգը»,- նշել է ԱՄՆ պաշտոնյան:
Անհրաժեշտ է նաև նշել, որ Քարտերը նման հայտարարությամբ է հանդես եկել դեպի Իսրայել իր ճանապարհին: Ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակներից մեկն է հանգստացնել ԱՄՆ դաշնակցի մտահոգությունները՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ: