«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին խմբավորման զինյալներին արգելել է մահապատժի ենթարկելու մասին տեսանյութեր նկարահանել և տեղադրել համացանցում, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Բաղդադին նշել է, որ համացանցում սպանության դաժան տեսարանով տեսանյութերի հրապարակումը վնասում է կազմակերպության իմիջին: Բացի այդ նա ընդգծել է, որ այդ տեսանյութերը կարող են նայել ոչ միայն «անհավատները», այլ նաև մուսուլման երեխաները:
ԻՊ մահապատժի դաժան տեսարաններով տեսանյութեր է հրապարակում համացանցում 2014 թվականից: 2015 թվականից դրանցում մասնակցում են նաև երեխաններ: