Եվրոպայի խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնագրի քննարկումներին ընդառաջ արտգործնախարարների մակարդակով միության անունից կհաստատի այն: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունների համակարգող Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոպայի խորհուրդն այսօր կհաստատի Իրանի հետ պատմական համաձայնագիրը»,-ընդգծել է Մոգերինին: Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ուժի մեջ մտնելու դեպքում վերջինիս նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ են հայտարարվելու: