Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագիրն ամենայն հավանականությամբ ակտիվացնելու է թուրքական լճացած տնտեսությունը, սակայն Անկարան կկարողանա օգտվել իր հնարավոր երկարաժամկետ օգուտներից միայն այն դեպքում, եթե կարողանա ավելի ճկուն արտաքին քաղաքականություն որդեգրել, գրում է թուրքական Hurriyet-ը:
Իրանական շուկան ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումից հետո Թուրքիան ձգտելու է մեծացնել Թեհրանի հետ առևտրաշրջանառության ծավալը` 2016 թվականին այն հասցնելով 30 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 2014 թվականին գրանցված արդյունքի կրկնակին է: Հաշվի առնելով թուրքական տնտեսության աճի դանդաղումը` Թեհրանը պետք է առավել առաջնային դիրք ունենա Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայությունների ցուցակում:
2. Էներգետիկ գործարքները վերադասավորելու են խաղաքարտերը:
Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիային գազ մատակարարող երկրորդ երկիրն է, Իրանը տարեկան 10 միլիարդ կուբամետր գազ է մատակարարում Թուրքիային` միաժամանակ բավարարելով Անկարայի նավթի պահանջարկի 30%-ը: Պատժամիջոցների վերացումը երկու գլխավոր ազդեցություն կունենա Թուրքիայի վրա.
Արդյունքում Թուրքիան կկարողանա դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ներկրողներին` ի վնաս Ռուսաստանի: Սա նաև վերջ կդնի Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի «մեղրամսին»̦ որը պատժամիջոցների կիրառումից հետո փոխարինեց Իրանին: Բացի այդ, Իրանը կարող է իր գազն արտահանել Եվրոպա թուրքական TANAP գազատարի միջոցով:
3. Վերջ կդրվի ստվերային բիզնեսին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Արևմուտքը մեղադրում է Թուրքիային՝ իրանական պատժամիջոցները շրջանցողներին չպատժելու մեջ: Իրանական կենտրոնական բանկի և պետական ընկերությունների վրա դրված արգելքները պատժամիջոցների վերացումից հետո հանվելու են: Սա նշանակում է, որ այն ստվերային մեխանիզմները, որոնք իրանցիները մշակել էին պատժամիջոցները շրջանցելու համար, մնալու են անցյալում:
Սա նաև նշանակում է, որ թուրքական պետական բանկերն այլևս ճնշումների չեն ենթարկվելու իրանական կողմի հետ գործարքների պատճառով:
4. Աճելու է ճկունության անհրաժեշտությունը:
Իրանի պարագայում Արևմուտքը ցույց տվեց, թե ինչպես կարող է մի քանի տարվա ընթացքում հսկայական տնտեսություն կաթվածահար անել, եթե տվյալ երկիրը չի հետևում իր կանոններին: Այնուամենայնիվ, համաձայնագիրը նաև հաղորդագրություն է պարունակում, որ երկիրը կարող է փոխել կանոնները և որոշ արտոնություններ ստանալ միջուկային հարստացման համար, եթե կարողանում է լավ սակարկել: Այս ողջ գործընթացը կարող է հետ պահել տարածաշրջանային երկրներին միջուկային զենք ստեղծելուց` միաժամանակ խրախուսելով մյուսներին ռիսկի դիմել այս արտոնությունների համար:
Թուրքիան խնդիրներ է ունենալու իրանական միջուկային ծրագրից օգուտներ ստանալու հարցում: Ճկուն արտաքին քաղաքականության նոր էջը հնարավոր կդառնա, եթե նոր գաղափարներով կոալիցիոն կառավարությունը ձևավորվի, քանի դեռ ուշ չէ: