ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին միաձայն հավանություն է տվել Իրանի և վեցնյակի միջև հուլիսի 14-ին կքված համաձայնագրի վերաբերյալ բանաձևին:
ՄԱԿ-ի ԱԽ կողմից այս բանաձևի ընդունումից հետո համաձայնագիրը ձեռք է բերում միջազգային իրավունքի նորմի կարգավիճակ:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը թույլ է տալիս վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ միջուկային ոլորտում Թեհրանի գործունեության սահմանափակման դիմաց։