Միջազգային վարկատուները նախատեսում են ֆինանսական օգնության եռամյա ծրագրի շրջանակում առաջին տրանշը փոխանցել Աթենքին օգոստոսի 17-ին, որի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 6-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներն այժմ մշակում են պահանջներ, որոնց հիման վրա երկրին երեք տարվա ընթացքում կտրամադրվեն արտակարգ վարկեր։
Գործակալության տեղեկություններով՝ օգնության ծրագրին մասնակցող երկրների խորհրդարանները պետք է հավանություն տան առաջին տրանշի փոխանցմանը օգստոսի 13-ից ոչ ուշ, որպեսզի Հունաստանը գումարը ստանա ժամանակին և կարողանա օգոստոսի 20-ին մարել 3.2 մլրդ եվրոյի չափով հերթական վարկը Եվրոպական կենտրոնական բանկին։
Ընդհանուր գումարը, որը վարկատուները ծրագրում են տրամադրել Աթենքին Եվրոպական կայունացման մեխանիզմի գծով, կկազմի 82-86 մլրդ եվրո։