Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ իր միջուկային ծրագրի շուրջ Իրանի օրինակով ԱՄՆ-ի հետ բանակցելու հարցում, ասվում է ԿԺԴՀ Արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ Հյուսիսային Կորեան չի պատրաստվում միջազգային հանրության հետ Իրանի օրինակով քննարկել պատժամիջոցների դիմաց իր միջուկային ծրագիրը սառեցնելու հնարավորությունը:
ԿԺԴՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջուկային ծրագիրն էական զսպող գործոն է այնպիսի թշնամական երկրի արտաքին քաղաքականությանը դիմագրավելիս, ինչպիսին է ԱՄՆ-ը: