Ոսկու համաշխարհային գները հուլիսի 20-ին հասել են վերջին հինգ տարվա ընթացքում ռեկորդային նվազագույնին: Մի քանի րոպեների ընթացքում ոսկու մեկ ունցիայի գինն իջել է մինչև 1088 դոլար, որը մոտ 15 տոկոսով ցածր է 2014 թվականի միջինից:
Շուկայի մասնագետների կարծիքով նման անկման անմիջական պատճառն ամերիկյան Comex ֆյուչերսների բորսայում և Ոսկու շանհայան բորսայում գրեթե միաժամանակյա ոսկու զանգվածային վաճառքն է, գրում է Financial Times-ը:
Մասնագետներն ընդգծում են, որ կատարվածը բավականին նման է պղնձի շուկայում չինական հեջ-ֆոնդերի «արջի ռեյդերին», որոնց արդյունքում այս մետաղի գներն իջան վերջին վեց տարվա նվազագույնին:
Ոսկու համաշխարահային շուկայում նման զարգացումները փորձագետները բացատրում են նրանով, որ Չինաստանը ցանկանում է յուանը դարձնել «ոսկյա» և որպես այդ ճանապարհին առաջին քայլ դիտարկում են յուանն Արժույթի միջազգայն հիմնադրամի արժույթների պահուստային զաբյուղի մեջ ներառելու անհրաժեշտությունը: Սակայն յուանի ազատ փոխանակելի դառնալու համար անհրաժեշտ է, որ Չինաստանն ունենա բավարար ոսկեարժութային պաշարներ:
Հուլիսի 17-ին Չինաստանի Ժողովրդական բանկը պաշտոնապես հրապարակեց երկրի պահուստային ոսկու ծավալները: Վերջին վեց տարիների ընթացքում Չինաստանի ոսկու պաշարներն ավելացել են մոտ 60 տոկոսով՝ հասնելով 1658 տոննայի: Այսպիսով, ոսկու պաշարներով Չինաստանը դարձավ աշխարհի հինգերորդ երկիրը՝ ԱՄՆ-ից Գերմանիայից, Իտալիայից և Ֆրանսիայից հետո:
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում էին, որ Չինաստանի ոսկու պաշարներն ավելի մեծ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 6 տարիների ընթացքում այս երկրի տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով:
Վելուծաբանները վստահ են, որ Պեկինը չի հրաժարվի յուանի միջազգայնացման մտադրությունից, և հետևաբար Չինաստանի Ժողովրդական բանկը կշարունակի ընդլայնել երկրի ոսկու պաշարները: Սակայն հարկ է ընդգծել, որ ոսկու պաշարները որոշիչ գործոն չեն հանդիսանում Արժույթի միջազգային հիմնադրամի համար: Լողացող փոխարժեքի ժամանակաշրջանում պահուստներում ոսկու ծավալն արժույթի կարգավիճակի ընդամենը ոչ պաշտոնական չափորոշիչներից մեկն է: