«Աջ սեկտոր» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է ուկրաինական հեղափոխության նոր փուլի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում կատարելով ուկրաինական «Сегодня» խմբագրությանը:
Յարոշը նաև ասել է, որ «Աջ սեկտոր»-ը վաղը կկազմակերպի հատուկ հավաքատեղիներ իշխանություններին անվստահություն հայտնելու վերապատրաստման համար: Բացի այդ «Աջ սեկտոր»-ը ռազմաքաղաքական շարժումից վերածվելու է ազգային-ազատագրական շարժման: