ԵԱՀԿ-ում ենթադրում են, որ Ուկրաինական ճգնաժամը որոշ չափով մինչև աշուն կկարգավորվի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Segodnya.ua-ն, հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահ Իվիցա Դաչիչը։
ԵԱՀԿ Գործող նախագահը հայտարարել է, որ Մինսկում անցկացվող բանակցությունների ժամանակ որոշակի առաջընթաց է գրանցվել մի շարք հարցերի շուրջ։
«Ես եկել եմ Մինսկ, որպեսզի դրանց կարգավորմանը լրացուցիչ խթան հաղորդեմ, որպեսզի չկորցնենք ներկայիս պահը, որը հաջող ենք համարում մինչև աշուն որոշ հարցեր լուծելու համար»,- ասել է Դաչիչը։
Աշնանն Ուկրաինայում տեղի ունեցող վճռորոշ իրադարձությունը նա համարում է ՏԻՄ ընտրությունները։
Հիշեցնենք, որ ուլիսի 21-ին Մինսկում տեղի է ունեցել Կոնտակտային խմբի հերթական հանդիպումը։