ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր՝ Մերձավոր Արևելք այցի ընթացքում մտադիր է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին հավաստիացնել, որ Վաշինգտոնը շարունակելու է օգնել նրանց՝ «տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ պայքարելու համար»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ պետքարտուղարը հայտարարել էր, որ չնայած միջուկային ծրագրի համաձայնագրի ստորագրման «Իրանը կմնա մեկուսացված՝ ահաբեկչությանը աջակցելու, Հեզբոլլահի հութիներին սպառազինություն տրամադրելու հարցում: «Հեզբոլլահն ահաբեկչական կազմակերպություն է: Քանի դեռ նրանք շարունակում են աջակցել նրան, մենք շարունակելու ենք դիմակայել », - ավելացրել է նա.