Հուլիսի 22-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Չինաստանը մտադիր է կառուցել երկու նոր ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) Իրանի հարավում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA լրատվական գործակալությանը:
Նրա հայտնած տեղեկության համաձայն՝ չորս նոր ատոմակայանների շինարարությունն երկրում կմեկնարկի առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում:
''Մենք նախատեսում ենք ներգրավել ավելի քան 20.000 աշխատող և ինժեներ այդպիսի լայնածավալ շինարարության ոլորտում », - ասել է նա: