«Օրանժ» և Ucom ընկերությունները սկսել են բանակցել վերջինիս կողմից «Օրանժ Արմենիա»ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ, հայտնում է Panarmenian.net-ը: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:
Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ Ucom-ը 2013-ին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016-ից պլանավորում է ծառայություններ մատուցել LTE սերնդի կապուղիներով:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009-ին և անցած 6 տարվա ընթացքում ոլորտում զգալի հաջողությունների հասել:
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն կոնվերգենտ ծառայություններ: