Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ի լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ իր պաշտոնական կայքում:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
Բանաձևը, որի հեղինակն է «Ֆլամանդական նոր դաշինքը» կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»: