Նյու Յորքի Թայմս Սքուերում նախօրեին հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել բողոքի ցույցի՝ Կոնգրեսից պահանջելով արգելափակել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, տեղեկացնում է Associated Press-ը:
Ցույցի կազմակերպիչների կարծիքով այս գործարքի միջոցով Վաշինգտոնը Իրանին հնարավորություն է տալիս միջուկային զենք ստանալ և ահաբեկչություն տարածել ամբողջ աշխարհով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բայները հայտարարել էր, որ կոնգրեսականներн ամեն բան կանեն Իրանի հետ գործարքը մերժելու համար: