Ինչպես հայտնում է Իրանի էներգետիկայի և վառելիքի փոխնախարար Ամիր Հուսեյն Զամենինիյան՝ Իրանի նավթի-գազի ոլորտի պատժամիջոցները հնարավոր է վերացվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եթե որևէ չնախատեսված հանգամանք տեղի չունենա մեջլիսում կամ կոնգրեսում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նա նաև ավելացրել է, որ միևնույն ժամանակ, նախատեսվում է նավթի և գազի մի շարք նախագծերի ներկայացում, որոնք բաց կլինեն արտասահմանյան ներդրողների համար հատուկ խորհրդակցությունների ժամանակ: Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան Լոնդոնում: