Պարսից ծոցի արաբական երկրների հետ Իրանի միջուկային համաձայնագիրը քննարկելու համար ԱՄՆ-ին պետքարտուղար Ջոն Քերին կմեկնի Քաթար: Այս մասին հայտարարել Քերին Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости-ին:
«10 օրից ես կմեկնեմ Դոհա՝ Պարսից ծոցի երկրների հետ տվյալ համաձայնագիրը քննակելու համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ այդ բանակցություններում խոսքը մասնավորապես գնալու է տարածաշրջանի անվտանգության ապահովման մասին: «Մենք կքննարկենք ահաբեկչության դեմ պայքարը, ծայրահեղականության ֆինասավորման դիմակայումը և այն ամենն, ինչ անում է Իրանը»,- նշել է Քերին: