Արաբական երկրների կոալիցիան 5-օրյա հրադադար են հայտարարել Եմենում

14:21     26 հուլիսի, 2015

Եմենում ապստամբների դեմ ռազմական գործողություններ իրականացնող արաբական երկրների կոալիցիան հայտարարել է 5-օրյա մարդասիրական հրադադարի մասին, տեղեկացնում է Reuters-ը:

Զինադադարը, որն  ուժի մեջ է մտել շաբաթ օրը տեղի ժամանակով երեկոյան 23:59-ից, հայտարարվել է Յեմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին ուղղված խնդրանքով: 

Զինադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ կոալիցիոն ուժերը դադարեցնում են բոլոր տիպի ռազմական գործողությունները, սակայն իրավունք են վերապահում արձագանքելու ապստամբների կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը:


© armedia.am