ԱՄՆ իշխանությունները խորը անհանգստություն են հայտնել Իսրայելի կառավարության որոշման առնչությամբ՝ հրեաների համար մոտ 300 նոր տուն կառուցել պաղեստինյան օկուպացված տարածքներում: Այս մասին հայտնում է BBC-Ն:
ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը, ինչպես նախկինում, այդ բնակավայրերը համարում է անօրինական և վճռականորեն դեմ է Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում դրանց շինարարության շարունակմանը:
Ամերիկյան գերատեսչությունում կարծում են, որ այդ տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնումը կխոչընդոտի պաղեստինցիների և Իսրայելի միջև բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը:
Չորեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ երկրի կառավարությունը որոշում է ընդունել Հորդանան գետի Արևմտյան ափին՝ հրեական Բեյթ-Էլ բնակավայրում, 300 տուն կառուցել: