Մեծ Բրիտանիան կվերսկսի Թեհրանում իր դեսպանության աշխատանքը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, Դեյիդ Քեմերոնը հեռախոսով հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, տեղեկացնում Է ТАСC- ը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաղորդել Էր, որ քննարկում Է մինչև տարեվերջ Թեհրանում իր դեսպանության աշխատանքի վերսկսման հնարավորությունը, որտեղ չորս տարի առաջ ներխուժել էր արմատականորեն տրամադրված երիտասարդությունը: Այս միջադեպից հետո Մեծ Բրիտանիան Իրանից հետ էր կանչել իր դիվանագետներին: Թեհրանն իր հերթին հետ էր կանչել Լոնդոնում գտնվող իր դիվանագիտական անձնակազմին: 2013 թվականից երկու երկրների միջև հարաբերությունները ժամանակավորապես խզված են: