Վրաստանը ևս, ի թիվս մի շարք եվրոպական երկրների, միանում է հակառուսական պատժամիջոցներին:
Երեկ՝ հուլիսի 29-ին, հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նկատմամբ երկարաձգված տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 6 երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:
Եվրամիությունը հունիսի 22-ին երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մինչև 2016-ի հունվարի 31-ը, ինչին ի պատասխան Ռուսաստանը երկարաձգել է մի շարք եվրոպական ապրանքների ներկրման սահմանափակման ժամկետը: