ԱՄՆ-ը համալրել է ռուսաստանցի այն գործարարների և ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, հայտնում է ВВС-ն:
Նորացված սև ցուցակում մասնավորապես ընդգրկված են Ռոման Ռոտենբերգը, Սերգեյ Կուչենկոն և Ալեքսանդր Յանուկովիչը (Ուկրաինայի նախկին նախագահի որդին):
ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել 11 ֆիզիկական անձի և 15 իրավաբանական անձի նկատմամբ:
Նախօրեին Ռուսաստանի դեմ Եվրամիության երկարացված տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 7 երկիր` Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Վրաստանը և Ուկրաինան: