Իրանը չի պատրաստվում թույլատրել ԱՄՆ-ի և Կանադայի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ միջազգային ստուգումների ժամանակ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին՝ փոխանցում է Interfax-ը։
«Ամերիկացի և կանադացի տեսուչները չեն կարող ուղևորվել Իրան։ Համաձայնագրում հիշատակված է, որ տեսուչները պետք է ներկայացնեն երկրները, որոնք Իսլամական Հանրապետության հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ։
Դիվանագետը նաև նշել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչներին հասանելի չեն լինի ռազմական փաստաթղթերը: