ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ կկարողանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN-ը:
«Կարծում եմ` ես կկարողանայի շատ լավ հարաբերություններ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ: Ես այդպես եմ կարծում»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը նաև առիթը բաց չի թողել քննադատելու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին` վերջինիս անվանելով «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ պետքարտուղարը»:
Վերջին հարցումների համաձայն՝ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հանրապետականների ցուցակի առաջատարն է: