Ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Բեյրութ է ժամանել: Լիբանանի մայրաքաղաքում աշխարհահռչակ երգիչը վաղը՝ օգոստոսի 1-ին մենահամերգ է ունենալու:
Հիշեցնենք, որ Լիբանանում հսկայական հայ համայնք գոյություն ունի, որի համար 91-ամյա Ազնավուրի համերգն անշուշտ մեծ ուրախություն է լինելու:
Շուրջ 1200 երգի հեղինակ Շառլ Ազնավուրը միաժամանակ Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: