Գերմանիայի Բունդեստագի «Ձախեր» կուսակցության պատգամավորներն օրերս Ղրիմ թերակղզի մեկնելու ցանկություն են հայտնել: Այդ մասին «Известия» ռուսական թերթին հայտնել է պատգամավոր Ալեքսանդր Նոյը:
«Մեր կուսակցության քաղաքական հայացքները տարբերվում են գերմանական մյուս կուսակցությունների հայացքներից ու մոտեցումներից: Այդ իսկ պատճառով այցելությունը Ղրիմ մեզ համար ավելի քան ընդունելի է», - նշել է Նոյը, - «Մենք պետք է ցույց տանք իշխող կառավարությանն ու հասարակությանը, թե իրականում ինչ է կատարվում թերակղզում, ինչպես դա արեցին ֆրանսիացիները»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ղրիմ էր ժամանել ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունը, ինչից հետո նման ցանկություն էին հայտնել նաև իտալացի և պորտուգալացի պատգամավորները: