Պուերտո Ռիկոյի իշխանությունները հայտարարել են դեֆոլտի մասին, հաղորդում է BBC-ն:
Մինչև օգոստոսի 1-ը վարկատուները պետք է ստանային 58 միլիոն դոլար, սակայն դրա փոխարեն նրանց փոխանցել են միայն կես միլիոն դոլար: Պուերտո Ռիկոյի պետական պարտքի ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 73 միլիարդ դոլար:
Երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ չեն կարողանա նաև հետագայում կատարել իրենց պարտավորությունները վարկատուների նկատմամբ։
Ամերիկյան իշխանություններն արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ԱՄՆ-ի հետ ասոցացված պետությանը ֆինանսական աջակցություն տրամադրել՝ չնայած նրան, որ մեկ ամիս առաջ Պուերտո Ռիկոն խուսափել է դեֆոլտից միայն վերջին պահին։