Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արշավ է սկսել, որի շրջանակներում, նախապատրաստում է հրեա ամերիկացիներին Իրանի և գերտերությունների կողմից ստորագրված միջուկային ծրագրի դեմ:
Հյուսիսային Ամերիկայում բնակվող հրեական խմբերի կողմից կազմակերպված ինտերնետային հեռարձակումներից մեկի ժամանակ Նեթանյահուն վերահաստատել է Իսրայելի փաստարկները, որ հուլիսի 14-ի գործարքը բավարար չէ զսպելու Իրանի միջուկային ծրագրերը ռումբի պատրաստման հարցում: Այս մասին հայտնում է Al Jazeera գործակալությունը:
Նա նաև նշել է, որ այս համաձայնագիրը կարող է օգնել Թեհրանին ֆինանսավորել ապակայունացնող տարածաշրջանային հակամարտությունները: