Հունաստանը վարկատուների հետ չի դադարեցնի բանակցությունները նույնիսկ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտնում է ТАСС-ը:
Վարչապետը ընդգծել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ: Ցիպրասի խոսքերով՝ բարեփոխումները անհրաժեշտ են տնտեսության զարգացման նպատակով վերցված վարկերը մարելու համար:
Հունաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ Հունաստանի և վարկատուների միջև բանակցություններն այժմ գտնվում են ավարտական փուլում: