Ռուսաստան ներկրման արգելք ունեցող մթերքները չոչնչացնելու մասին հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ խնդրագիրը հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է ВВС-ն:
Ոչնչացնելու փոխարեն առաջարկվում է այդ մթերքները բաժանել կարիքավոր ռուսներին՝ մասնավորապես վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին:
Կրեմլում արդեն արձագանքել են այս խնդրագրին: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի հրամանագիրը պարտադիր է կատարման և ուժի մեջ կմտնի օգոստոսի 6-ին: