Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ անկախ լարված իրադրությունից ու սուր հակամարտությունից Ուկրաինայի Արևելքում, միևնույն է Դոնեցկի և Լուգանսկի շրջանները կմնան Ուկրաինայի կազմում:
«Ռուսաստանում բոլորն արդեն հոգնել ու զզվել են ուկրաինական հարցից: Հատկապես քաղաքական վերնախավը մինչև կոկորդը կուշտ է», - հայտարարել է Լուկաշենկոն՝ ուկրաինական -ի փոխանցմամբ:
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ ի տարբերություն Դոնբասի, Ղրիմի թերակղզին արդեն անհնար կլինի պատկերացնել կրկին Ուկրաինայի կազմում: