ԻՊ զինյալները սպառնացել են մահապատժի ենթարկել խորվաթ պատանդին, եթե Եգիպտոսի իշխանություններն ազատ չարձակեն «մուսուլման կանանց», տեղեկացնում է BBC-ն:
Իսլամիստները խոստացել են ի կատար ածել իրենց սպառնալիքը, եթե Եգիպտոսի իշխանությունները 48 ժամվա ընթացքում չիրականացնեն իրենց պահանջը:
Իսլամիստների կողմից համացանցում տեղադրված համապատասխան տեսագրությունից հետևում է, որ պատանդը Խորվաթիայի 30-ամյա քաղաքացի Թոմիսլավ Սալոփեկն է, ում ջիհադիստներն առևանգել էին հուլիսի 22-ին:
Խորվաթիայի ԱԳՆ-ն հաստատել է Կահիրեում իրենց քաղաքացու առևանգման մասին տեղեկությունը: